Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանին հեռացրեցին ԱԺ ամբիոնից․ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում․ տեսանյութ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի հերթական նիստում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և նշեց, որ այժմ քննարկվելու է քննիչ հանձնաժողովի անդամների թվի վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Արցախ ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել»:

Պատգամավորին ընդհատեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և հիշեցրեց, որ կան էթիկայի կանոններ. «Այսինքն՝  դուք Վիգեն Խաչատրյանին դավաճան եք համարում: Անջատեք խոսափողը: Պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը»:

Չենթարկվելուց հետո Ռուբեն Ռուբինյանը խնդրեց անվտանգության աշխատակիցներին պարոն Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից: