Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դիմիտրիուի հետ

ԱԺ պատվիրակությունը հանդիպել է  Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դիմիտրիուի հետ
Քաղաքականություն
20:04, 02 май 2023
Կիպրոս կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել ենք Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին
Անիտա Դիմիտրիուի հետ. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել տիկին Դիմիտրուին, 2023 թվականի ապրիլի 6-ին Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: 

Քննարկել ենք միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համակարգված աշխատանքը:

Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը` լավագույնս օգտագործելով երկու երկրների պոտենցիալը` կրթության, տուրիզմի, տնտեսության և այլ ոլորտներում»,- գրել է Կոնջորյանը։