Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիրները մի «լևլ» էլ են բարձրացել՝ զոհվածի ծնողի մասնակցությամբ հայտնի գործով զբաղվող քննիչի լուսանկարն են հրապարակում. Հասմիկ Հակոբյան

«Մի արատավոր երևույթ եմ վերջերս նկատում ընդդիմադիրների կողմից. տարբեր գործերով զբաղվող քննիչների են թիրախավորում, իսկ հիմա մի «լևլ» էլ են բարձրացել, և զոհվածի ծնողի մասնակցությամբ այդ հայտնի գործով զբաղվող քննիչի լուսանկարն է թույլ տալիս հրապարակել ընդդիմադիր պատգամավորը՝ իհարկե քննիչի վերաբերյալ վիրավորական գրառումներ կատարելով: Ձեր կարծիքն եմ ուզում լսել՝ ի՞նչ է սա, եթե ոչ ճնշում նախաքննական մարմնի վրա»,- այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ նիստում, դիմելով ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

«Մենք սովոր ենք, որ պետք է քննադատվենք. երբեմն քննադատվում ենք մեղադրվողի կողմից, անգամ տուժողների կամ վկաների կողմից, և շատ դեպքերում թիրախավորվում են հենց քննիչները: Իհարկե, վիրավորանքը ընդունելի չէ, բայց հաշվի առնելով շատ էմոցիոնալ հարցեր՝ քննիչները փորձում են շատ ըմբռնումով մոտենալ»,- ասաց Արսեն Այվազյանը և հավելեց, որ վիրավորելուց առաջ պետք է հասկանալ, որ ինչ-որ մեկը պետք է այդ գործը կատարի:   

Մանրամասն՝ տեսանյութում