Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Գալստյան, Դուք ԶԼՄ բնագավառում հեղինակավոր մասնագետ եք համարում Ռուբիկ Հակոբյանի՞ն, որը լրագրողի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար է տեսել. Հասմիկ Հակոբյան․ Տեսանյութ

«Դուք ԶԼՄ բնագավառում հեղինակավոր մասնագետ եք համարում Ռուբիկ Հակոբյանի՞ն, ում առաջադրել եք որպես ՀՌՀ անդամի թեկնածու»,- դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ հերթական նիստում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ Ռուբիկ Հակոբյանը ԶԼՄ բնագավառում հեղինակավոր անձնավորություն է դարձել մի շատ հայտնի դեպքով՝ «Հրապարակ» թերթի լրագրողի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու դեպքով:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավորի՝ Գեղամ Մանուկյանի ելույթին էլ՝ պատգամավորն ասաց. «Լրագրողական համայնքը տեռորի զոհ էր, երբ ՀԺ թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեքենան էին պայթեցնում խմբագրության առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: