Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի համագործակցությունը հեռանկարային է անվանել

Պուտինը ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի համագործակցությունը հեռանկարային է անվանել
Քաղաքականություն
21:47, 25 май 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հեռանկարային է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխգործակցությունը Ադրբեջանի հետ․ գրում է ՏԱՍՍ-ը։
 
Պուտինի խոսքով, Ալիևի՝ գագաթնաժողովի հյուրի պաշտոնական կարգավիճակը «շատ պայմանական անուն է, քանի որ Ադրբեջանի և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հարաբերությունների մակարդակն ու բնույթը  խորն են, զարգանում են առևտրատնտեսական կապերը՝ աստիճանաբար և ի շահ բոլոր ազգերի միջև հարաբերությունների զարգացման»: «Ես շատ կցանկանայի, որ այն շարունակվեր ապագայում, հատկապես, որ տարածաշրջանային համագործակցության ներուժը շատ, շատ մեծ է», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
 
Նրա կարծիքով, «ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, զարգանում են աստիճանաբար հավասարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով միմյանց շահերը և համաձայն դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի»։

«Մենք բոլորս շատ ուրախ ենք դրա համար»,- խոստովանել է Պուտինը։