Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու համար ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր բևեռներից մեկը. Պուտին

ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու համար ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր բևեռներից մեկը. Պուտին
Աշխարհ
11:42, 23 январь 2023
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու համար ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն և ինքնաբավ բևեռներից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը երկուշաբթի հրապարակվել է Կրեմլի կայքում:

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ միության ներսում սերտ ինտեգրումը «արժանի պատասխան է դարձել համավարակի և մի շարք երկրների կողմից անօրինական պատժամիջոցների կիրառման սրացման հետ կապված այնպիսի գլոբալ խնդիրների, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների դեֆիցիտը՝ ներառյալ դրանցից ամենակարևորները՝ պարեն, ջուր, էներգակիրներ»։

«Ակնհայտ է, որ միությունն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու համար ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը, դառնալու ձգողության կենտրոն բոլոր անկախ պետությունների համար, որոնք կիսում են մեր արժեքները և ձգտում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ»,- ընդգծել է Պուտինը: 

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը։