Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Միջազգային
11:15, 19 апрель 2021
ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվեց 100 «կողմ», 1 «դեմ» և 7 «ձեռնպահ» ձայներով:

Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի, կողմից արդեն կնքված էին երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, որոշում է կայացվել կնքել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիր, որը կբերի բալանսավորված իրավիճակի: ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները կունենան նույնական շուկայի մատչելիություն դեպի Սերբիայի Հանրապետության շուկա:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. Մոսկվա քաղաքում: