Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպում կունենան․ կառավարությունից հաստատում են

Պուտինն ու Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպում կունենան․ կառավարությունից հաստատում են
Քաղաքականություն
21:37, 05 сентябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

ՀՀ կառավարությունից հաստատում են, որ նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ սեպտեմբերի 5-8-ը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կքննարկի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը։