Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին

ՀՀ վարչապետը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին
Միջազգային
19:10, 04 сентябрь 2022
Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին։

Նստաշրջանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը։ Հնդկաստանի և Մալայզիայի վարչապետները նստաշրջանի մասնակիցներին կողջունեն տեսակապի միջոցով։