Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դուշանբե․ ՀԺ

Քաղաքականություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դուշանբե: Այնտեղ նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
ՀԱՊԿ պաշտոնական կայքը հայտնում է, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջափարովը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Աղբյուր՝ armtimes.com