Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 19-24-ը ԵԽԽՎ նիստում կքննարկվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին, ինչպես նաև՝ Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր․ մեր պատվիրակությունը ողջ կազմով կմեկնի Ստրասբուրգ

Հունիսի 19-24-ը ԵԽԽՎ նիստում կքննարկվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին, ինչպես նաև՝ Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր․ մեր պատվիրակությունը ողջ կազմով կմեկնի Ստրասբուրգ
Քաղաքականություն
16:00, 13 июнь 2023
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հունիսի 19-24-ը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որտեղ կբարձրաձայնվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին, ինչպես նաև Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել, որով կարգադրել է ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 18-24-ը Ստրասբուրգ  գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանին, Արմեն Ռուստամյանին, Հայկ Մամիջանյանին, Սոնա Ղազարյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Հռիփսիմե Գրիգորյանին։

Հիշեցնենք նաև, որ այսօր Եվրոպական խորհրդարանը Երևանի ժամով 17։00 սկսելու է քննարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցերով։