Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանական ընդդիմությունը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում կգործուղվի Ստրասբուրգ

Խորհրդարանական ընդդիմությունը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում կգործուղվի Ստրասբուրգ
Քաղաքականություն
15:15, 13 апрель 2023
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի ապրիլի 23-28-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը։ ԱԺ նախագահԱլեն Սիմոնյանի համապատասխան կարգադրության մասին Civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։ 

Մասնավորապես Ստրասբուրգ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ  պատվիրակության  ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը (ապրիլի 23-29-ը), Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը,  Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը։