Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստահավաք առաքելությամբ ԵԽԽՎ-ից Հայաստան է ժամանել պատվիրակություն

Փաստահավաք առաքելությամբ ԵԽԽՎ-ից Հայաստան է ժամանել պատվիրակություն
Հայաստան
12:23, 17 февраль 2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
  1. Կազմակերպել 2023 թվականի փետրվարի 17-20-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո ԿԻԼՅՈՒՆԵՆԻ, Բորիանա ԱԲԵՐԳԻ եւ հանձնաժողովի քարտուղար Մեթյու ՄՈՆԻՆԻ պատվիրակության ընդունելությունը:
  2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
  3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: