Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները Ստրասբուրգ կգործուղվեն․ Գործուղվողների թվում են նաեւ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները

ԱԺ պատգամավորները Ստրասբուրգ կգործուղվեն․ Գործուղվողների թվում են նաեւ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները
Հայաստան
18:47, 16 январь 2023
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 22-28-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ն ներկայացնող Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը։ 

Ընդդիմությունից Ստրասբուրգ կմեկնեն «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Ստրասբուրգ մեկնողների թվում է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրության մեջ նշվում է նաև, որ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։