Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Քաղաքականություն
19:55, 16 июнь 2023
Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների և նրանց հրամանատար Լենցովի դրսևորած վարքից հետո այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- այս մասին Civic.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին ՀՀ ԱԳ նախարարությունից։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները` իրենց հրամանատար Լենցովի գլխավորությամբ օժանդակել էին ադրբեջանական կողմին առաջանալ դեպի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ու բարձրացնել Ադրբեջանի դրոշը։ Հայ սահմանապահների ջանքերով դրոշը հեռացվել էր հայկական տարածքից:

Վովա Հակոբյան