Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էն որ ասում եք՝ «կռելու ենք, կռելու ենք», դուք քյարփինջ եք կռելու. ուսապարկի հետ կոմֆորտ էիք, հիմա կծանոթանաք չագուչին. Փաշինյան

Էն որ ասում եք՝ «կռելու ենք, կռելու ենք», դուք քյարփինջ եք կռելու. ուսապարկի հետ կոմֆորտ էիք, հիմա կծանոթանաք չագուչին. Փաշինյան
Քաղաքականություն
22:17, 15 июнь 2021
«Դուք կոտրեցիք և կտրեցիք բոլոր այն ձեռքերը, որոնք փորձում են Հայաստանը հակադրել Հայաստանին: Եվ այո, Հայաստանը դուրս է փսխելու բոլոր այդ դավադիր ուժերին, և նրանք տեղ չեն ունենալու ՀՀ-ում»,- այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու համար աշխատանքից ազատելու մասին այն սպառնալիքներին, որ իրենց աշխատողներին արել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները, Փաշինյանն ասաց. «Արա, դուք լրիվ առյուծի կաթ եք խմել, այ, այ, այ... և ես ձեզ ասում եմ պաշտոնապես. այդ նախադասությամբ բոլոր լեզուն պտտածները մինչև հուլիսի 15-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում չեն աշխատելու, ես դա ձեզ խոստանում եմ: Իսկ դուք կարող եք մեկամսյա արձակուրդ ձևակերպել և վայելել ձեր քաղաքական ազատությունը. դուք ոչ միայն կվերականգնվեք աշխատանքի, այլև վճարվելու եք ձեր ամբողջական աշխատավարձը այդ դուրս վռնդվածների հաշվին»:
 
«Հիմա էլ նոր ցավով են տառապում մեր ընդդիմադիրները, այդ ցավը կարելի է անվանել Նիկոլի չագուչացավ: Էս չագուչը ժողովրդի ձեռով իջնելու ա ձեր դատարկ գլուխներին իրավունքի և դիկտատուրայի ձևով: Բա ուսապարկի հետ տենց կոմֆորտ էիք, հիմա չագուչի հետ կծանոթանաք, կտենաք՝ սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից: Ջահել, հիշի 2018 թվականին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը, էդ դողը շուտով վերադառնալու է, բայց դու այլևս ինձ չես տեսնելու, դու աստղեր ես տեսնելու քո աչքերում, ինչպես քեզ նման անտաղանդ բռնցքամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում և ծիտիկներ իրենց գլխավերևում պտտվող»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

 Ռոբերտ Քոչարյանի «կռելու ենք» արտահայտության վերաբերյալ էլ Փաշինյանն ասաց. «Էն որ ասում եք՝ կռելու ենք, կռելու ենք, դուք քյարփինջ եք կռելու Հայաստանում կառուցվելիք 500 մանկապարտեզի, 300 դպրոցի, 2600 կմ կառուցվելիք ճանապարհի համար, և ես եմ էդ գործը ձեզ տալու»: