Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մենք ուզում ենք իրավիճակ փոխել, ՀՀ-ն պետք է ոչ թե փաթեթներ ակնկալի ԱՄՆ-ից, այլ մեկնելով Վաշինգտոն՝ կամարտահայտություն դրսևորի, ասի՝ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից. քաղաքագետ

«Նախ պետք է ֆիքսենք մի հանգամանք, որ Եվրոպան, եվրոպական հարթակները, որպես այդպիսին, անվտանգության մատակարարներ չեն, անվտանգության սպառողներ են, և հիմնական մատակարարը ԱՄՆ-ն է: Պարզապես պետք է ֆիքսենք նաև այն հանգամանքը, որ եվրոպական ակտիվությունը պայմանավորված է հավաքական Արևմուտքի քաղաքականությամբ, այսինքն՝ ԱՄՆ-ի մոդերացիան են նրանք կատարում այս իրավիճակում: Երկրորդ հանգամանքը, որ ես կուզենամ հատուկ փաստել, այն է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը մեզ առաջարկելիք ոչինչ չեն ունենալու»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում  (ՄԱՀՀԻ) «Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներ. ի՞նչ սպասել» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ 

Այնուհետև քաղաքագետը նշեց, որ դա այն պատճառով է, քանի որ նրանք ելնում են իրողություններից: 

Քաղաքագետի խոսքով՝ եթե ՀՀ-ն մեկնում է Վաշինգտոն, պետք է  ակնկալիք չունենա, որ Վաշինգտոնում որևէ պատրաստի փաթեթ կլինի, և ՀՀ-ն պետք է ակնկալիք չունենա, որ հարցադրմանը ԱՄՆ-ը, կոպիտ ասած, «ավանտյուրիստական» մոտեցում կդրսևորի։ 
«Օրինակ՝ եթե հարցնենք, ասենք, եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, ապա ի՞նչ, նրանք միանշանակ կասեն՝ ՀԱՊԿ-ից դուրս մի եկեք, որովհետև այդտեղ իրավիճակը կապակայունանա, մենք երաշխավորել չենք կարող։ Բայց եթե մենք ուզում ենք իրավիճակ փոխել, ՀՀ-ն պետք է ոչ թե փաթեթներ ակնկալի ԱՄՆ-ից, Վաշինգտոնից, ոչ էլ հարցադրումներ հնչեցնի։ ՀՀ-ն, մեկնելով Վաշինգտոն, պետք է  կամարտահայտություն դրսևորի, ասի՝ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից՝ անկախ նրանից, թե ինչ ռիսկերի կբախվենք տարածաշրջանում, մենք այդ քայլին գնում ենք։ ԱՄՆ-ը, արդեն ելնելով այդ իրավիճակից, միանշանակ իր որոշումները կկայացնի, որովհետև ՀՀ-ն ինքնին կարևոր դերակատար է տարածաշրջանում, կախված Արևմուտքի այլընտրանքային քաղաքականության սպասարկման համատեքստում»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում