Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորը, որը հիմա հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ և հետևաբար իր խոհանոցի պարունակությունը ապահովում է ՀՀ կառավարությունը, վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք, ասեք մենք վերադարձնում ենք այդ միջոցները․Նիկոլ Փաշինյանը՝ Մետաքսե Հակոբյանին

«Իմ գործառույթն այն է, որ ՀՀ-ում տնտեսական աճ լինի, ՀՀ պետական բյուջեն ունենա միջոցներ, որպեսզի ապահովվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը։ Իսկ մեր գործընկերներին էլի եմ ասում, պետք չի այդ խոհանոցային թեման անընդհատ բերել։ Հարգելի գործընկերներ, ԱԺ պատգամավորը, որը հիմա հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ և հետևաբար իր խոհանոցի պարունակությունը ապահովում է ՀՀ կառավարությունը։ Վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք, ասեք մենք վերադարձնում ենք այդ միջոցները, որովհետև մեր շահերը լավ չի պաշտպանում»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ երբ մասնակից լրագրողներից մեկը ներկայացրեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցի ձայնագրությունը՝ ուղղված վարչապետին։

Այնուհետև վարչապետն ասաց, ուզում է հասկանալ, թե ինչ են ուզում ասել։ Նա նաև նշեց, որ ում հետ խոսում ես բոլորը հերոսներն են, ընդ որում շատերն իրոք հերոսներ են, բայց այդ ձայնագրությունների հետևություններն ի՞նչն է, որ ինքը պետք է հրաժարակա՞ն տա, և ասաց, որ տվել է հրաժարական, որ ինքնորոշման իրավո՞ւնքը պետք է պաշտպանել։

«Ես հարց եմ տալիս, մենք գիտակցո՞ւմ ենք, որ այդ ինքնորոշման իրավունքը դեռևս 1996 թվականից ֆիքսվել է, որ այդ ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ԼՂ-ն կարող է կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում։ Մենք այս բաները չենք ֆիքսել, հարգելի գործընկերներ։ Էդ նույն ընդհանուր պետություն առաջարկը, որտեղ Ղարաբաղը լինելու էր Ադրբեջանի կազմում, որոշակի բարձր ինքնավարության կարգավիճակով, ո՞վ է մերժել, Ադրբեջանն է մերժել։ Հլը մեջբերումներն էլ անում էին՝ ինձ հակադարձելու համար։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ «դա սևից էլ սև է»։ Բայց այդ սևից էլ սևը՝ կարգավիճակ էր Ադրբեջանի կազմում»,-նշեց վարչապետը։       
Մանրամասները՝ տեսանյութում