Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ ես ասել եմ՝ այդպիսի թուղթ չեմ ստորագրի․ Նիկոլ Փաշինյան

Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ ես ասել եմ՝ այդպիսի թուղթ չեմ ստորագրի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
16:39, 28 май 2021
«Ադրբեջանն ասում է՝ թող Հայաստանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, նկատի ունենալով Ղարաբաղը, Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. դրա պատասխանը տվել են համանախագահները եւ նաեւ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, ով ասել է՝ դա ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ», - այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց Քանաքեռ-Զեյթունում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում։

«Ղարաբաղի հարցի հետ ի՞նչ կապ ունի, թե Արարատի ու Սադարակի արանքով սահմանը ոնց է անցնում։ Անկլավների թեման անընդհատ մեր դեմ օգտագործում են, այդ թեման եղել է օրակարգում միշտ։ Եվ Մեղրիի փոխանակման ծրագիրը, որ ուշադիր կարդաք, այդտեղ կտեսնեք, որ բացի Մեղրի, Շուշի, Լաչին, Ղարաբաղ արտահայտություններից՝ կա նաեւ անկլավներ արտահայտությունը։ Հիմա ասում են՝ վայ տալիս են. ի՞նչ ենք տալիս, ու՞մ ենք տալիս։ Մենք ունենք պատկերացում, որ միջազգային պրակտիկա կա, որ անկլավային տարածքները պարիտետային սզկբունքով՝ Արծվաշենը մնում է Ձեր տիրապետության տակ, Տիգրանաշենը՝ մնում է մեր տիրապետության տակ. բաանաձեւն է, որը մենք առաջարկելու ենք», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե իշխանությունը անկլավների թեման բերել է մեջտեղ։ 

«Գնացեք նայեք հրապարակված Մեղրիի փաստաթուղթը, որով Մեղրին տալիս էին եւ այնտեղ անկլվաներ ձեւակերպումը տրված է։ 

Հանրապետականները այսօր ասում են՝ Տիգրանաշենը, Քյարքին իբր այս իշխանությունը տալիս է. հիմա ես ձեզ ասում եմ փաստ, որը ապացուցելի է. 2010 թվականից սկսվել է հյուսիս-հարավ ծրագիրը, եւ որոշվել է այդ ճանապարհը ոնց պետք է անցնի եւ ըստ այսօր մեզ մեղադրող նախկին Կառավարության ներկայացուցիչների նախագծի՝ Արտաշատից հետո հյուսիս-հարավը ոչ թե գնում է հասնում Երասխ, հետո Պարույր Սեւակ, այլ մտնում է Վեդիից Ուրցաձորով դուրս գալիս Զանգակատան ներքեւ եւ դրա արդյունքում՝ նախագիծը մոտ 100 միլիոն դոլարով թանկանում է. բա ինչի՞ եք տենց նախագծել, ինչի՞ եք նախագիծը տարել մտցրել սարեր, չոլեր։ Իրենց թվում է մենք անընդհատ սուս ենք մնալու», - ասաց Փաշինյանը։