Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիների հարցը օգտագործում են Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալու համար․ Նիկոլ Փաշինյան

Գերիների հարցը օգտագործում են Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալու համար․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
15:39, 28 май 2021
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ջանքեր են գործադրվում։ Վստահաբար կարող եմ ասել, որ դա ժամանակի հարց է», -այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում։

«Իհարկե, ամեն օրը եւ’ գերիների, եւ՛  նրանց ընտանիքների համար շատ լուրջ տառապանք է եւ փորձություն։ Նախորդ շտաբում խոսում էին, որ ասում են՝ գերիների հարցում պայմանավորվածություն կա ընտրություններից հետո, ընդհակառակը՝  պիտի պայմանավորվեի՝ պիտի հիմա լիներ, որ ընտրություններից առաջ հարցը լուծվեր», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ գերիների վերադարձի եւ ընտրությունների հետ կապի մեջ որոշակի տրամաբանություն կա.
 
«Ես չգիտեմ ընտրություններից հետո ինչ չափով կկարողանանք լուծել հարց, բայց ընտրություններից հետո ավելի կինտենսիվանա այդ հարցը, որովհետեւ գերիները եւ մյուս գործոնները օգտագործում են Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար եւ նաեւ այդ է պատճառը, որ չեն վերադարձնում։ Դրանով ուզում են ցավացնել մեզ, անձամբ ինձ եւ ընտրությունների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ։ Այս գործոնը ընտրություններից հետո առնվազն նվազելու է եւ բնականաբար տեմպը որոշակի կավելանա. սա չի նշանակում, որ մենք մինչեւ ընտրոթյունները չենք աշխատում, մենք ամեն օր դրա վրա աշխատելու ենք», - հավելեց Փաշինյանը։