Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ մեկը ձեզ չէր խանգարել հարցը քննարկել տնտեսական հարցերի հանձնաժողովում. Գևորգ Պապոյանը՝ Վահե Հակոբյանին

Ոչ մեկը ձեզ չէր խանգարել հարցը քննարկել տնտեսական հարցերի հանձնաժողովում. Գևորգ Պապոյանը՝ Վահե Հակոբյանին
Քաղաքականություն
11:46, 09 март 2022
«Հարգելի ընդդիմության ներկայացուցիչներ, խնդրում եմ հարցերը այնպես ձևակերպեք, որ տպավորություն չստեղծվի, թե մեր կառավարությունը ձեզ զոռով բերել է աշխատելու, և դուք չէիք ուզում գալ աշխատել»,- այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և հավելեց, որ անկախ նրանից՝ արտահերթ նիստ լինելու էր, թե ոչ, ինքը գնալու էր Ազգային ժողով և աշխատելու էր:

Դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ պատգամավորն ասաց. «Ոչ մեկը ձեզ չէր խանգարել, որ հարցը քննարկվեր տնտեսական հարցերի հանձնաժողովում, օրինակ՝ ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է»:

Նա ընդգծեց, որ նախագիծը ծխելու դեմ է. «Եվ ցանկացած բան, որ այստեղ ասվում է, նշանակում է, որ մենք ծխելուն կողմ ենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: