Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքն այլևս ձեզանից չի վախենում. Ձեր թիկնապահները ծեծել են միտինգների դուրս եկած երեխային. Սյունեցի պատգամավորը՝ Վահե Հակոբյանին

Սյունիքն այլևս ձեզանից չի վախենում. Ձեր թիկնապահները ծեծել են միտինգների դուրս եկած երեխային. Սյունեցի պատգամավորը՝ Վահե Հակոբյանին
Քաղաքականություն
15:50, 10 август 2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Ձեզանից Քաջարանում վախենում էին մինչև վերջերս: Ես սյունեցի եմ և գիտեմ: Քվեարկության արդյունքում դուք տեսել եք, որ Սյունիքը ձայն չի տվել ձեզ, որովհետև այլևս չի վախենում ձեզանից: Բայց 2014 թվականից, այո, դուք ջարդեր եք արել, և ես գիտեմ՝ ում նկատմամբ եք դուք դա արել: Ձեր թիկնապահները ծեծել են միտինգների դուրս եկած երեխային: Եվ դրա վերաբերյալ և ձայնագրություն կա, և վիդեո կա, և դա կտրվի ԱԱԾ-ին, եթե մինչ այժմ չի տրվել»,- դիմելով Վահե Հակոբյանին՝ ասաց սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը: