Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ տեղեկացված չեք. Սյունիքի մարզի բյուջեն մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան մյուս մարզերինը. Գևորգ Պապոյանը՝ Լիլիթ Գալստյանին

Լավ տեղեկացված չեք. Սյունիքի մարզի բյուջեն մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան մյուս մարզերինը. Գևորգ Պապոյանը՝ Լիլիթ Գալստյանին
Տնտեսություն
15:24, 08 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, մասնավորապես հարցրեց. «ԵՄ դրամաշնորհային ծրագրով քանի՞ դպրոց է վերանորոգվելու, և ինչպե՞ս են ընտրվում այդ դպրոցները»:

Նրա խոսքով՝ մի շարք մարզերի ֆինանսական աջակցություն է գնացել, բայց «ըմբոստ Սյունիքը մնացել էր դուրս». «Ես սա ասում եմ՝ բացառելու համար մեր քաղաքական ճաշակներն ու քմահաճությունները»:

Արձագանքելով՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց. «Տիկին Գալստյան, այնքան էլ լավ տեղեկացված չեք. Սյունիքի մարզի բյուջեն մի քանի անգամ՝ մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան մյուս մարզերինը: Այնտեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք մենք իրականացնում: Խնդրում եմ, Սյունիքի հետ կապված ձեր ունեցած ինֆորմացիան ճշտել, նոր բարձրաձայնել»:

Գևորգ Պապոյանը հավելեց, որ կառավարության կողմից աջակցություն մշտապես ստանում են բոլոր մարզերը, իսկ Սյունիքը՝ ավելի շատ, ինչը տրամաբանական է: