Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու ԱԺ նախագահի պաշտոնից․ Արցախի ԱԺ նախագահ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու ԱԺ նախագահի պաշտոնից․ Արցախի ԱԺ նախագահ
Քաղաքականություն
12:17, 28 июль 2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը․

«Սիրելի´ հայրենակիցներ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»։