Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունեցին ապացուցեց, որ Սյունիքում ինքն է որոշողը և իր կամքն արտահայտեց․ Նարեկ Բաբայան

Սյունեցին ապացուցեց, որ Սյունիքում ինքն է որոշողը և իր կամքն արտահայտեց․ Նարեկ Բաբայան
Քաղաքականություն
11:40, 22 июнь 2021
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի սյունեցիներ

Հայտնի են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հպարտ եմ, որ այս անգամ էլ, մենք միակամ գտնվեցինք ու ապացուցեցինք՝ սյունեցին ճնշվող չի, սյունեցին բռնության չի ենթարկվի, ու ինչքան էլ խոստումներ տան՝ ազատ է իր ընտրության մեջ։

Այո՛, սյունեցին ապացուցեց, որ Սյունիքում ինքն է որոշողը եւ իր կամքն արտահայտեց։

Շնորհակալ եմ, որ քվեարկեցիք հանուն Սյունիքի ապագայի։

Համոզված եղեք, բոլորիդ սպասելիքները կառավարությունը կարդարացնի ու կապրենք անվտանգ, զարգացած, ապագա ունեցող Սյունիքում։
Դեռ ճանապարհ ունենք միասին անցնելու»։