Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է թույլատրվի մարդասիրական այլ օգնության առաքումը դրա կարիքն ունեցող անձանց. ՄԱԿ-ի հունանիտար հարցերի գրասենյակը՝ Լաչինի միջանցքի մասին

Պետք է թույլատրվի մարդասիրական այլ օգնության առաքումը դրա կարիքն ունեցող անձանց. ՄԱԿ-ի հունանիտար հարցերի գրասենյակը՝ Լաչինի միջանցքի մասին
Քաղաքականություն
23:57, 16 август 2023
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը ներկայում հնարավորություն չունի անկախորեն ճշտելու տեղեկություններ, որոնք վերաբերում են մարդկանց կամ ապրանքների տեղաշարժին այն ուղիներով, որոնց թվում է Լաչինի միջանցքը, կամ տեղեկություններ այն տարածքներում բնակվող քաղաքացիական անձանց բարօրության մասին, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահները․ Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս ասաց ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք, սակայն, ընթացիկ զեկույցների հիման վրա տեղյակ ենք այս հարցերից, այդ թվում պարենի եւ դեղորայքի անբավարարության մասին, եւ տեղյակ ենք, որ խաթարված է էլեկտրամատակարարումը։

Կողմերը պարտավոր են չխոչընդոտել եւ չքաղաքականացնել մարդասիրական որեւիցե գործունեություն։ Մարդասիրական կարիքներին արձագանքելը չի նշանակում լեգիտիմացում կամ ճանաչում, դա կողմնակալության դրսեւորում չէ եւ դա քաղաքական ազդեցության ենթակա չէ»,- ասաց նա։