Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները պետք է արժանանան իրավապահների ուշադրությանը. Հակոբ Ասլանյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները պետք է արժանանան իրավապահների ուշադրությանը. Հակոբ Ասլանյան
Քաղաքականություն
20:31, 30 июнь 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները պետք է արժանանան իրավապահների ուշադրությանը։ «Նորմա՞լ եք համարում, որ ընտրությունների արդյունքների ընդունելի լինելու դեպքում ընդդիմության ղեկավարն ասում է, թե գնում է խորհրդարան՝ իշխանություն վերցնելու։ Ժողովուրդն արդեն տվել է իշխանություն։ Դա բռնության կոչ է, հակասահմանադրական է, պետք է պատասխանատվության կանչվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման կարծիք հայտնեց նա։

Նկատառմանն ի պատասխան, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է՝ արտահերթ ընտրությունների միջոցով է հնարավոր իշխանության գալ, Հակոբ Ասլանյանը դա բացառեց․ «Որովհետեւ իրենք թույլ չեն տալու, որ ճգնաժամը լուծվի։ Իրենց ձեռք է տալիս ճգնաժամի շարունակությունը, որովհետեւ միլիարդներ են օգտագործել, որ կարողանան հսկայական քանակություն առնել»։

Ճշտող հարցին ի պատասխան, որ ընտրակաշա՞ռք նկատի ունեք, փաստե՞ր ունեք, Հակոբ Ասլանյանն ասաց․ «Իհարկե։ Ես տեսնում եմ։ Փաստն այդպես չեմ տեսել․․․պարզ ասեմ։ Օրինակ, եթե դուք տեսնեք, որ մարդը, որն աշխատում էր այդ դաշինքում, դեռ ընտրություններից 24 ժամ անց սկսում է տունը մեծ նորոգում անել․․․տեսնում ենք մենք, պատուհան են բացում․․․սովորական քաղաքացիներ, որոնք ծախվել են, փող են վերցրել»։