Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ մուտք գործելիս ՀՓՇ ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը

ԱԺ մուտք գործելիս ՀՓՇ ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը
Հայաստան
11:50, 26 февраль 2021

Այսօր առավոտյան ԱԺ մուտք գործելիս «Հանուն հայրենիքի փրկության» շարժման ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Նշենք, որ շարժման ներկայացուցիչները երեկ երեկոյից Վազգեն Մանուկյանի կոչով վրաններով փակել են Բաղրամյան պողոտան։

«Ես գրեթե ոչինչ չեմ ասել, իրենք ինչ հայհոյանք ասես, տվել են, էնտեղ մեկն էլ հարվածեց դեմքիս աջ կողմից։ Ես արդեն հայտարարություն տվել եմ ոստիկանություն, և ինքը դրա համար պատասխան կտա»,-Civic,am-ին պատմեց պատգամավորը։ 

Ըստ նրա՝ տարածքի տեսախցիկները ֆիքսել են թե հայհոյողներին, թե հարվածողին։ 

Նշենք, որ Հակոբ Ասլանյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է, իսկ վերջին 44-օրյա պատերազմում աչքի ծանր վիրավորում է ստացել և մինչ այժմ բուժում է անցնում։