Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ կարգախոսներով են մասնակցում կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին

Ի՞նչ կարգախոսներով են մասնակցում կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին
Քաղաքականություն
13:23, 23 август 2023
Այսօր՝ օգոստոսի 23-ին, մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված կուսակցությունները 14-ն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը, «Հանրային ձայն»-ը՝ Արտակ Գալստյանի գլխավորությամբ, «Արդար Հայաստան»-ը՝ Նորայր Նորիկյանի, «Հաղթանակ»-ը՝ Վիկտոր Մնացականյանի, «Ուժը հայրենյաց»-ը՝ Նելլի Հարությունյանի, «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը՝ Տիգրան Խզմալյանի, «Ազգային առաջընթաց»-ը՝ Հայկ Մարությանի, «Հանուն սոցիալական արդարության»-ը՝ Արման Ղուկասյանի, «Հանրապետություն»-ը՝ Արտակ Զեյնալյանի, «Միացյալ Հայաստան»-ը՝ Երվանդ Թարվերդյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Դավիթ Խաժակյանի, «Ժողովրդավարական համախմբում»-ը՝ Սուրեն Պետրոսյանի, «Ապրելու երկիր»-ը՝ Մանե Թանդիլյանի, ինչպես նաև «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է՝ «Ասեք, կանենք», «Ապրելու երկիր» կուսակցության կարգախոսն է՝ «Մենք գիտենք ինչպես փոխենք ապագան», «Արդար Հայաստանին»-ը՝ «Վստահիր, հավատա, փոխելու ենք», «Հաղթանակին»-ը՝ «Երևանը քո դեմքով», «Ուժը հայրենյաց»-ի կարգախոսը՝ «Երևանցու կամքով՝ հանուն Երևանի», «Հանրային ձայն»-ինը՝ «Հանրային ձայնը՝ քո ձայնն է», «Հանուն սոցիալական արդարության»-ը՝ «Դու կարող ես», «Հանրապետություն» կուսակցությանը՝ «Իմ Երևանն ես», «Միացյալ Հայաստան»-ի կարգախոսն է՝ «Սիրտդ տուր Երևանիդ», «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կարգախոսն է՝ «Պայքարիր, Երևան», «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքինը՝ «Միացիր, որ փոխենք»։  

Մեզ չհաջողվեց գտնել «Հայաստանի եվրոպական», «Ազգային առաջընթաց» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարգախոսները։ 

Նշենք, որ մասնակից ուժերի մեծ մասն արդեն իսկ հայտարարել է քարոզարշավի մեկնարկի վայրի մասին։ 

Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ հաջորդ օրը կհայտարարվի լռության օր։ Սեպտեմբերի 17-ին՝ վաղ առավոտյան, կբացվեն ընտրատեղամասերի դռները։