Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում բոլոր ժողովրդավարական ուժերը պետք է անվերապահորեն սատարեն Արցախի դեռևս գործող նախագահ Արայիկ Հարությունյանին

Հայաստանում բոլոր ժողովրդավարական ուժերը պետք է անվերապահորեն սատարեն Արցախի դեռևս գործող նախագահ Արայիկ Հարությունյանին
Քաղաքականություն
12:04, 31 август 2023
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պարտադրված հրաժարականը կարծես հասնում է նպատակին:

Ըստ տեղեկությունների, նախագահի պարտականությունները կստանձնի Արցախի ԱԽ քարտուղար Ս. Շահրամանյանը ով համարվում է Բակո Սահակյանի մարդը:

Արցախյան ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների մասին երեսնամյա լեգենդը մի կողմ, հուսամ հրաժարականի պահանջը պարտադրող ութ «երևելիները» Արցախում Բակո Սահակյան-Արկադի Ղոկասյան-Ռուբեն Վարդանյան տանդեմի գլխավորությամբ, Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կոորդինացմամբ, հասկանում են, թե ինչ անդառնալի, անշրջելի վնաս են հասցնում Արցախին:

Հայաստանում բոլոր ժողովրդավարական ուժերը պետք է անվերապահորեն սատարեն Արցախի դեռևս գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով ոչ մի դեպքում չտրվել արտաքին և ներքին ճնշումներին և չդառնալ Արցախի սուբյեկտայնության հիմնահատակ կորստի և դրա կործանարար հետևանքների համար թիվ մեկ պատասխանատուն:

Միևնույն ժամանակ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ Արցախում ներքաղաքական հնարավոր անկանխատեսելի, տարերային գործընթացները Հայաստանում ներքաղաքական խմորումներ հարուցեն: