Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդանյանին և նրա շուրջ հավաքված արցախյան և հայաստանյան լակեյներին թվում է, որ Արցախը հոշոտելուց հետո նրանք կարող են Հայաստանը խժռել․ կոչ եմ անում սատարել Արայիկ Հարությունյանին․ Արման Բաբաջանյան

Ռուբեն Վարդանյանին և նրա շուրջ հավաքված արցախյան և հայաստանյան  լակեյներին թվում է, որ Արցախը հոշոտելուց հետո նրանք կարող են Հայաստանը խժռել․ կոչ եմ անում  սատարել Արայիկ Հարությունյանին․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
21:48, 21 август 2023
Այն ինչ կատարվում է վերջին օրերին ընդհուպ այս ժամերին Ստեփանակերտում հիմնավորապես զրոյացնում է Արցախի երեսնամյա  պետականությունը, պետական ինստիտուտներն ու ժողովրդավարությունը․ ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

«Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին իշխանությունից հեռացնելու և հեղաշրջմամբ իշխանությունը զավթելու  հեղինակները՝ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Աշոտ Ղուլյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգիսյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, նրանց հայաստանյան հովանավորները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անմիջական պատասխանատվություն են կրում Արցախում առաջիկա կործանարար զարգացումների համար: 

Ռուսաստանի գործակալ խամաճիկ Ռուբեն Վարդանյանին, նրա հայաստանյան քաղաքական նախագիծ Ապրելու Երկիր կուսակցությանը, նրա փողերի համը ամեն օր առնող վերոնշյալ շրջանակին հանգիստ չի տալիս, որ այս իրավիճակում Արցախը, հենվելով օրինական իշխանության վրա դեռևս փորձում է որոշակի ինքնուրույնություն հանդես բերել, մերժել ամբողջովին Ադրբեջանին կուլ գնալու ռուսական կործանարար պլանը:  

Ռուբեն Վարդանյանին և նրա շուրջ հավաքված արցախյան և հայաստանյան  լակեյներին թվում է, որ Արցախը հոշոտելուց հետո նրանք կարող են Հայաստանը խժռել: 

Կոչ եմ անում բոլոր հայաստանյան քաղաքական ուժերին մի մարդու պես սատարել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին: Սա որքան Արցախին, նույնքան և Հայաստանին վերաբերվող հիմնարար հարց է»: