Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սրբուհի Գալյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ․ այցը կարևոր է Հայաստանից ԱՄՆ դուրս բերված ապօրինի կապիտալը հայաստանյան գույքերի մեջ ներառելու հնարավորությունների տեսանկյունից․ Արման Բաբաջանյան

Հայաստան
12:53, 27 октябрь 2022
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, Վաշինգտոն՝ կարևոր հանդիպումների և քննարկումների համար։

Այցը հատկապես կարևոր է Հայաստանից ԱՄՆ դուրս բերված հայաստանյան ապօրինի կապիտալը ԱՄՆ իշխանությունների հետ գնահատելու և ապօրինի ծագում ունեցող հայաստանյան գույքերի մեջ ներառելու հնարավորությունների տեսանկյունից։