Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Հաղորդաշարեր
19:42, 07 май 2024
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարածաշրջանային ջրային ընկերության ղեկավար Յուսեֆ Ղաֆարզադեն հայտնել է, որ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի Իրանի և Ադրբեջանի խոշորագույն համատեղ ջրային նախագիծը՝ «Քիզ Քալասի» ամբարտակը, գրում է Mehr-ը։

Ղաֆարզադեի խոսքով՝ ամբարտակի շինարարական աշխատանքները, որը երկրի հյուսիս-արևմուտքում կարևորագույն ծրագիր է, ավարտվել են, և այն կբացվի առաջիկա օրերին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ներկայությամբ:

Այս նախագիծը, որը ներառում է Արաքս գետից 196 կմ ներքև՝ 1,6 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ Խոդա Աֆարին ջրամբարի պատնեշի ստեղծումը, ամբողջությամբ նախագծվել և իրականացվել է իրանցի ինժեներների կողմից, ընդգծել է նա։

Ղաֆարզադեի խոսքերով, այս հսկա ջրային ծրագրի շահագործումը ոչ միայն ջրով կապահովի, այլև կբերի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։

Նա նախագիծը որակել է որպես տարածաշրջանում ոռոգման խոշորագույն ծրագրերից մեկը և ասել, որ դրա իրականացումը կհանգեցնի ջրային և հողային ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը, գյուղատնտեսության ավանդական մեթոդները ժամանակակից մեթոդների վերածելու և 40 հազար աշխատանք փնտրողների համար զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը։

Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քիզ Քալասի» ամբարտակը կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի միջև համատեղ սահմանին, գրում են իրանական լրատվամիջոցները։