Իրանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը գազի փոխանակման գործարք են կնքել

Միջազգային
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքմենստանը և Ադրբեջանի Հանրապետությունը կիրակի օրը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ստորագրել են գազի փոխանակման եռակողմ համաձայնագիր՝ Իրանի և Ադրբեջանի նախագահների ներկայությամբ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Ըստ համաձայնագրի՝ համաձայնություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Թուրքմենստանից տարեկան 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ Ադրբեջան տեղափոխելու շուրջ։
Ըստ համաձայնագրի՝ համաձայնություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Թուրքմենստանից տարեկան 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ Ադրբեջան տեղափոխելու շուրջ։