Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի

Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի
Քաղաքականություն
20:36, 05 август 2021
Իրանի իշխանությունները կաջակցեն ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին երդման արարողության ժամանակ  հայտարարել է Իսլամական Հանրապետության նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա», - նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:

Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ է: «Իսլամական Հանրապետությունը, ըստ Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի ֆաթվայի (կրոնական կարգադրություն), արգելում է միջուկային զենքը, և այդ զինատեսակին տեղ չկա երկրի պաշտպանական ռազմավարության մեջ», - ասել է Ռայիսին: