Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանի խորհրդարանում կքննարկվի մայիսի 13-ին

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանի խորհրդարանում կքննարկվի մայիսի 13-ին
Տարածաշրջան
19:44, 07 май 2024
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ասել է, որ իրավական հարցերի հանձնաժողովը մայիսի 13-ին կքննարկի օտարերկրյա գործակալների մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքը։

«Ուրբաթ՝ մայիսի 10-ին, մենք շարունակում ենք աշխատել օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք բխում են Եվրոպական հանձնաժողովի կողմից մեր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու համար սահմանված 9 կետերից։ Ուստի, հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն միայն ԵՄ 9-րդ կետով պատրաստված օրենսդրական փոփոխությունները։ Թափանցիկության մասին օրինագիծը կքննարկվի երկուշաբթի՝ մայիսի 13-ին»,- գրել է Օխանաշվիլին «Facebook»-ի իր էջում։