Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին
Քաղաքականություն
20:11, 29 апрель 2024
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Հանդիպումը տեղի է ունեցել ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների բուռն բանավեճի ֆոնին։

Պատգամավոր Խատիա Դեկանոիձեն պլաստիկ շիշ է նետել իր գործընկեր Գուրամ Մաչարաշվիլու վրա, երբ վերջինս նրան դավաճան է անվանել։

Իրավական հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին դահլիճից հեռացրել է 14 պատգամավորի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցչի։ Նրանք բոլորն էլ քննադատել են օրինագիծը: Օխանաշվիլին դահլիճից նրանց  վտարելու պատճառ նշել է կանոնակարգի խախտումը։

Առայժմ պարզ չէ, թե օրինագիծը երբ կքվեարկվի լիագումար նիստում։ Օրակարգը կորոշվի ապրիլի 30-ի առավոտյան բյուրոյի նիստում։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, պետք է երեք ընթերցում անցնի խորհրդարանում՝ օրենք դառնալու համար, ինչպես նաև պետք է հաղթահարի Վրաստանի նախագահի վետոն: Սալոմե Զուրաբիշվիլին նախապես հայտարարել է, որ ինքը մտադիր է արգելանք կիրառել օրենքի նախագծի հանդեպ: 

Աղբյուր՝ 1lurer.am