Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Միշելը զգուշացրել է. «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից

Շառլ Միշելը զգուշացրել է. «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից
Միջազգային
13:36, 17 апрель 2024
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը: 

«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, և ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ։ Թույլ տվեք հստակ ասել. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում Վրաստանի ԵՄ ձգտումներին ու նրա անդամակցության հետագծին և Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից, ոչ թե կմերձեցնի»,- հայտարարել է Միշելը: