Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին, քննարկել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին,  քննարկել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
22:10, 01 сентябрь 2023
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ: