Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոստանդարտներին համապատասխան էս այգին մեր համար սարքեցին, երկու ձեռքով Ավինյանին ենք ընտրելու․ ՔՊ-ի քարոզարշավը Քանաքե-Զեյթունում

Շարունակվում է Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը թիմակիցների հետ միասին երեկ բակային հանդիպումներ ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։

Բակից բակ, շենքից շենք ՔՊ-ականները բարձրախոսներով ելույթներ ունեցան, շփվեցին բնակիչների հետ, լսեցին ինչպես գովեստի խոսքեր, այնպես էլ՝ նոր հանձնարարականներ, դժգոհություններ ու խնդրանքներ։

Տիգրան Ավինյանին քվեարկել պատրաստվող քաղաքացիները իրենց ընտրությունները հիմնավորում են արդեն կատարված աշխատանքով՝ բակերի բարեկարգում, կոյուղատարերի փոխարինում, տանիքների նորոգում, տրանսպորտի հարցի լուծում և այլն։ Զեյթունցիները հույս հայտնեցին, որ աշխատանքները կշարունակվեն նաև հետագայում՝ Տիգրան Ավինյանի ընտրվելուց հետո։

Երևանի ընտրությունները քաղաքական են և քաղաքացիները ոչ թե ուղիղ քաղաքապետ են ընտրելու, այլ կուսակցություն, ավագանու կազմ, որն էլ իր հերթին ընտրելու է քաղաքապետ, սակայն շատերը ընտրություն կատարում են առաջնորդվելով քաղաքապետի թեկնածուի անձով։ Չնայած սրան, կան բազմաթիվ քաղաքացիներ, որ իրենց ընտրությունը պայմանավորում են ոչ թե անձով այլ՝ թիմով։ Նախապատվությունը տալով առաջադրված կուսակցություններից որևէ  մեկին։

Չնայած կուսակցությունները նշում են, որ երևանցիները քարոզարշավի ընթացքում քիչ-քիչ ակտիվանում են, սակայն դեռ կան բազմաթիվ մարդիկ, որվքեր որոշել են չմասնակցել առաջիկա ընտրություններին՝ դժգոհ լինելով բոլոր ուժերից, չհավատալով ոչ մեկին։  
Որոշ քաղաքացիների էլ «Քաղաքացիական պայմանագրի» կարգախոսն է մոտիվացրել։ 

Կուսակցության քարոզարշավը Քանաքեռ-Զեյթունում այսքանով չավարտվեց, Ավինյանի թիմը հանդիպումներն այս վարչական շրջանում կշարունակի Ազատության պողոտա 6 հասցեից։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան