Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենդանաբանական այգին բարեկարգվում է

Կենդանաբանական այգին բարեկարգվում է
Հայաստան
00:26, 11 июль 2022
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրել է.    

«Կենդանաբանական այգին բարեկարգվում է։

Այսօր այցելեցի Երևանի կենդանաբանական այգի, տեղում ծանոթացել եմ ընթացիկ բարեկարգման աշխատանքներին: Տնօրեն Էդմոնդ Ղազարյանի հետ քննարկել ենք կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները.

Վերանորոգվում են ազատավանդակները՝ կենդանիների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ։

Բարձրացվել է կենդանիների սննդի որակը։

Կանաչապատվում է տարածքը։

Շուտով կփոխվեն ազատավանդակների տանիքները։

Տեղադրվել է նոր մանկական խաղահրապարակ։

Ի դեպ, բարերարներ Արամ  և Մարիաննա Առաքելյանների շնորհիվ այգին արդեն ունի նոր բնակիչ՝ ջայլամ»։