Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանի կենդանաբանական այգում տնօրենի 3-րդ ԺՊ-ն է նշանակվել

Երեւանի կենդանաբանական այգում տնօրենի 3-րդ ԺՊ-ն է նշանակվել
Հասարակություն
19:48, 29 март 2022
Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը նշանակվել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը:

Նշենք, որ Ղազարյանն այգու արդեն 3-րդ ԺՊ-ն է: 

Հիշեցնենք՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն օրերս էր ազատվել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Արեւիկ Մկրտչյանը այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել օգոստոսի 5-ից: Նա փոխարինում էր մեկ այլ ԺՊ-ի՝ Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանին էլ Երեւանի քաղաքապետարանը 2019 թվականի նոյեմբերից էր նշանակել ԺՊ: Վերջինս, մոտ 3 տարի ղեկավարելով կառույցը, ազատվել էր՝ այդպես էլ տնօրեն չդառնալով:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր այգու խառն իրադրությանը: Նշել էինք, որ ժամանակ առ ժամանակ այստեղ խռովություններ են առաջանում: Այգին կենդանասերների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում անցանկալի իրադարձությունների պատճառով. կենդանիների հանկարծակի անկումներ, ենթադրյալ թունավորման դեպքեր եւ այլն, ինչի համար էլ հաճախ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնց մասնակցում են Այգու նախկին աշխատակիցներից: