Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
Հասարակություն
18:36, 25 март 2022
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Մեզ հայտնեցին, որ Մկրտչյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք՝ Կենդանաբանական այգու աշխատակիցները փետրվարի 24-ին բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով: