Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ ԱԺ 4 խմբակցություն նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Շահրամանյանին

ԼՂ ԱԺ 4 խմբակցություն նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Շահրամանյանին
Քաղաքականություն
19:35, 06 сентябрь 2023
ԼՂ խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ «Ազատ հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինքը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Արդարությունը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին:

Անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունից «Լուրերին» փոխանցել են, որ իրենց թեկնածուի անունը կհրապարակեն վաղը:

ԼՂ նախագահի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ իր վերջին հրամանագրով պետնախարար էր նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նրան տալով լայն լիազորություններ։