Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. Հաագայի դատարանում հոկտեմբերի 12-ին կկայանան լսումներ՝ կապված ԼՂ-ում տիրող իրավիճակի հետ

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. Հաագայի դատարանում հոկտեմբերի 12-ին կկայանան լսումներ՝ կապված ԼՂ-ում տիրող իրավիճակի հետ
Հայաստան
14:17, 06 октябрь 2023
Ըստ Ռասայական խտրականության մասին կոնվենցիայի՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին կանցկացնի լսումներ Հայաստանի հայցով՝ ընդդեմ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով, ասվում է դատարանի հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայաստանն ավելի վաղ հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ կոչ անելով դատարանին ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ։ 

«Արդարադատության միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թ. հոկտեմբերի 12-ին, Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)»,- ասված է դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ լսումները նվիրված են լինելու Բաքվի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Երևանի հայցին։