Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ, ահավոր․ որևէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից. Վարչապետի արձանագրումը վանաձորյան այցի ընթացքում

Եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ, ահավոր․ որևէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից. Վարչապետի արձանագրումը վանաձորյան այցի ընթացքում
Հայաստան
22:01, 03 январь 2024
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցներում ծանոթացել եմ նորակառույց մարզադահլիճների պայմաններին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Թիվ 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:

Պետական մարմինների կողմից պետք է լինի աշխատանքների որակի եւ ձեռք բերվող գույքի չափորոշիչների խիստ վերահսկողություն: Որեւէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից»,- գրել է վարչապետը՝ նշելով, որ այցի ավարտին Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: