Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Մարտի Լուցարի հետ պարեկություն է իրականացրել Ջերմուկում

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Մարտի Լուցարի հետ պարեկություն է իրականացրել Ջերմուկում
Հայաստան
12:39, 23 январь 2024
Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում: Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության X-ի գրառման մեջ:

«Առաքելության պարեկային ծառայությունը հետևել է անվտանգության իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով»,- նշել են առաքելությունից: