Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլական գործարանը

ԵՄ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլական գործարանը
Հայաստան
12:00, 14 сентябрь 2023
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։

«Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը»,- ասված է գրառման մեջ։