Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր»,- այս մասին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է ու արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։