Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը ավարտին հասցնելու ուղղությամբ

Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը ավարտին հասցնելու ուղղությամբ
Հայաստան
17:44, 26 январь 2024
Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Այդ մասին Վրաստանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստից հետո՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: